Չինաստանի ռազմաբժշկականում սրտաբանի որակավորում ստացած մասնագետին հոսպիտալում ընդունարանի պետ են նշանակել․ փաստաբանը ՊՆ-ին հորդորում է - RadioVan.fm

Онлайн

Չինաստանի ռազմաբժշկականում սրտաբանի որակավորում ստացած մասնագետին հոսպիտալում ընդունարանի պետ են նշանակել․ փաստաբանը ՊՆ-ին հորդորում է

2018-12-21 16:58 , Общество, 1074

Չինաստանի ռազմաբժշկականում սրտաբանի որակավորում ստացած մասնագետին հոսպիտալում ընդունարանի պետ են նշանակել․ փաստաբանը ՊՆ-ին հորդորում է

Պաշտպանության նախարարության կողմից վարվող կադրային քաղաքականությունն ուղղակի տարակուսանք է առաջացնում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Մարդուն ուղարկել են Չինաստանի լավագույն ռազմաբժշկական բուհերից մեկում սովորելու:

Վերջինս 3 տարի սովորելուց հետո ստացել է սրտաբանի որակավորում, պատրաստ է և ունակ իրականացնելու սրտի բարդ վիրահատություններ:

Այժմ վերադարձել է՝ ակնկալիքով, որ իր ստացած գիտելիքներին համարժեք նշանակում կստանա և կաշխատի:

Եվ ի՞նչ: Վերցրել ու նշանակել են հեռավոր հոսպիտալում որպես ընդունարանի պետ»,-մանրամասնել է փաստաբանը՝ տեղեկացնելով, որ դիմել է պաշտպանության նախարարին՝ կից ներկայացնելով զինծառայողի կողմից նախարարին ուղղված զեկուցագիրը՝ իրեն զինված ուժերից արձակելու և պահեստազոր հաշվառման ուղարկելու մասին:

«Պաշտպանության նախարարության կադրային քաղաքականությունը որոշող հարգարժա՛ն սպաներ, վերանայե՛ք Ձեր վարքագիծը:

Մարդկային ճակատագրերին Ձեր՝ մատների արանքով նայելու տխուր ձեռագրով մենք անվերադարձ կորցնում ենք մեր լավագույն կադրերին, ինչն անխուսափելիորեն ազդում է բանակի մարտունակության վրա»,-կոչ է արել փաստաբանը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть