Դեկտեմբերի 23-ին` ժամը 10:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Ամանորի բարի վազք» ավանդական բարեգործական վազքարշավը:
«Վազիր և օգնիր» կարգախոսով անցկացվելիք վազքարշավի հասույթը կուղղվի «One Armenia» hասարակական կազմակերպության «Mine-Free Artsakh» ծրագրին՝ Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
«Վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ ժամը 10:00-ից մինչև 12:30-ն կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակներում, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներում»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ ներկայացնելով նաև մանրամասներ, թե ինչպես կարելի է մասնակցել բարգործական այդ ձեռնարկին։