«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ 78 մլն 143 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող զբոսանավը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դասական աճուրդով կօտարվի․ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել որոշման նախագիծը։
Նշվում է, որ մեկնարկային գին է սահմանվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված90 մլն 915 հազար դրամ շուկայական արժեքը:
«Նշված զբոսանավը տեղակայված է Սևանա լճում և մինչ այժմ սպասարկել է ՀՀ բարձրագույն ղեկավարությանը և բարձրաստիճան հյուրերին՝ Սևանա լճում տարբեր միջոցառումների ընթացքում:
Վերը նշված նպատակով զբոսանավի հետագա շահագործման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը այլևս չկա,այդ իսկ պատճառով որոշման նախագծով թույլատրվում էԸնկերությանը՝ աճուրդով օտարել զբոսանավը»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ: