Վճարովի ավտոկանգառների համար վճարեք սահմանված արտոնագրային հարկը․ հանրային սննդի և այլ օբյեկտներին հորդոր՝ ՊԵԿ-ից - RadioVan.fm

Онлайн

Վճարովի ավտոկանգառների համար վճարեք սահմանված արտոնագրային հարկը․ հանրային սննդի և այլ օբյեկտներին հորդոր՝ ՊԵԿ-ից

2018-12-20 16:14 , Общество, 1118

Վճարովի ավտոկանգառների համար վճարեք սահմանված արտոնագրային հարկը․ հանրային սննդի և այլ օբյեկտներին հորդոր՝ ՊԵԿ-ից

Ապօրինի ձեռնարկատերերի նկատմամբ կկիրառվի հարկային օերնսգրքի 407-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն․ զգուշացնում են Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ)՝ հորդորելով վճարել վճարովի ավտոկանգառների գործունեության համար նախատեսված արտոնագրային հարկը։

«Առևտրային, և հանրային սննդի այլ օբյեկտների կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող կամ վարձակալությամբ օգտագործվող տարածքներում տրամադրվող ավտոկանգառների համար առանձին դեպքերում գանձվում են վճարներ` չկիրառելով ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր: Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ նշված գործունեությունը Հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է արտոնագրային հարկով հարկման օբյեկտ` առաջարկում ենք օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկել, վճարել արտոնագրային հարկը և ստանալ արտոնագիր` սահմանված պատասխանատվությունից խուսափելու համար:

Նույն գործունեությունը պետական գրանցում չստացած կամ հարկային մարմնում չհաշվառված ֆիզիկական անձանց կողմից իրականացվելու դեպքում կդիտարկվի որպես ապօրինի ձեռնարկատիրություն և կկիրառվի Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանվածպատասխանատվությունը, այն է` տուգանք այդ գործունեության արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ձեռնարկատիրական եկամտի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից»,-ընդգծում են ՊԵԿ-ից:

Лента

Рекомендуем посмотреть