Որևէ նշանակություն չունի, թե ինչ հանցանքի մեջ է մարդը մեղադրվում․ Օմբուդսմենն այցելել է Ռոբերտ Քոչարյանին - RadioVan.fm

Онлайн

Որևէ նշանակություն չունի, թե ինչ հանցանքի մեջ է մարդը մեղադրվում․ Օմբուդսմենն այցելել է Ռոբերտ Քոչարյանին

2018-12-14 15:43 , Право, 1952

Որևէ նշանակություն չունի, թե ինչ հանցանքի մեջ է մարդը մեղադրվում․ Օմբուդսմենն այցելել է Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Կալանավորման հաջորդ օրն եմ այցելել, ունեցել եմառանձնազրույց, քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը։ Առանձնազրույցի արդյունքներով համապատասխան գրություններ, հարցումներ ենք նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են ինձ հետ առանձնազրույցի ընթացքում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի համար որևէ նշանակություն չունի այն հանցանքը, որի կատարման մեջ մարդը մեղադրվում է, այն հասարակական ընկալումները, որ նրա հետ կապված կան։Ես պարտավոր եմ կատարել իմ գործառույթը։ Դա միշտ այդպես է եղել»,-ընդգծել է Արման Թաթոյանը՝ չմանրամասնելով առանձնազրույցի ընթացքում քննարկված հարցերը։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1, 2-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ հուլիսի 27-ից երկամսյա կալանքի տակ գտնվող Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերաքննիչ քրեական դատարանի օգոստոսի 13-ի որոշմամբ, անձեռնմխելիության հիմքով, փոխվեց․ պաշտպանական կողմին հաջողվեց ազատ արձակել նրան։

Օրեր առաջ՝ դեկտեմբերի 7-ին, Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը։

Лента

Рекомендуем посмотреть