Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողների վարձը մասնակի կփոխհատուցվի․ ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է Կրթության և գիտության նախարարության ներկայացրած համապատասխան որոշման նախագիծը։
Ըստ այդմ՝ կրթական գերատեսչությանը 50 միլիոն դրամ կհատկացվի՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող 112 ուսանողների, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 649 ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով:
ԿԳ նախարարի պաշտոնակատարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նշել է, որ բուհերի մեծ մասը 50 տոկոս զեղչ տրամադրում են բոլոր այն ուսանողներին, որոնք ապրիլյան քառօրյայի ժամանակ մասնակցել են մարտական գործողությունների և 30 տոկոս զեղչ տրամադրում են ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին, և իրենք ավելացնում են 20 տոկոսը, որպեսզի նրանց վարձի զեղչն էլ դառնա 50 տոկոս։
Ըստ նախնական հաշվարկների՝ թվով 23 բուհի 761 ուսանողի ուսման վարձերը (միջինը՝ 449 հազար դրամ) կզեղչվեն 20%-ով, ինչի դեպքում պահանջվող գումարը կազմում է 68 մլն 588 հազար դրամ: Այդ նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին կտրամադրվի 50 միլիոն դրամ, իսկ մնացած մասը հիմնադրամը կհատկացնի իր միջոցների հաշվին: