ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին տոնական շրջանում զգոնության կոչ է անում - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին տոնական շրջանում զգոնության կոչ է անում

2018-12-12 17:35 , Общество, 1243

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին տոնական շրջանում զգոնության կոչ է անում

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում տոնական օրերին զգոն լինել:

«Տոնական օրերին արձանագրվում է այնպիսի հանցագործությունների աճ, ինչպիսիք են թալանը, կողոպուտը, գրպանահատությունը, բնակարանային գողությունները: Այդ շրջանում նկատվում են նաև անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների ու անհատների կողմից ընթացիկ սպառնալիքներ․ ծայրահեղականները շարունակում են կենտրոնանալ տուրիստական վայրերի՝ առևտրային կենտրոնների, օդանավակայանների, ակումբների և այլ օբյեկտների վրա»,-Վաշինգտոնից ստացված այս տեղեկատվությունը տեղադրվել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության ինտերնետային կայքում։

«Տեղեկատվությունը նախատեսված է ճանապարհորդող ամերիկացիների համար, որպեսզի նրանք պատկերացում ունենան, թե անվտանգության մասով ինչ ռիսկեր կարող են լինել և հոգ տանեն իրենց անձնական անվտանգության մասին»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը՝ ընդգծելով, որ արտերկրում բնակվող կամ ճանապարհորդող ամերիկացիների անվտանգության ու ապահովության հարցերը ԱՄՆ պետքարտուղարության առաջնահերթ խնդիրներից են, ուստի աշխարհի տարբեր երկրներում գործող ԱՄՆ դեսպանություններն ու հյուպատոսարանները հրապարակում են տեղեկություններանվտանգության և ապահովության հարցերին առնչվող իրավիճակի վերաբերյալ՝ պայմանավորված նաև սեզոնային որոշակի դրսևորումներով, ինչպիսին է օրինակ՝ տոների շրջանը:

Лента

Рекомендуем посмотреть