Փաշինյանի համար պաշտոնը մարտահրավեր է․ Ռուբեն Վարդանյան - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի համար պաշտոնը մարտահրավեր է․ Ռուբեն Վարդանյան

2018-12-12 15:33 , Политика, 1507

Փաշինյանի համար պաշտոնը մարտահրավեր է․ Ռուբեն Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը բավականաչափ փորձ չունի երկրի տնտեսական փոփոխության գործընթացը ղեկավարելու համար և մենք բոլորս պետք է օգնենք նրան այդ հարցում։ Այդ մասին գերմանական Deutche Welle հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը։

Մասնավորապես, հաղորդավարի այն հարցին, թե ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ի՞նչ պետք է անի երկրի տնտեսական առաջընթացի ապահովման համար, Վարդանյանը նշել է. «Իրականում ոչ ոք չի կարող ասել՝ ով է այն մեկը, որ կարող է առաջնորդել Հայաստանում տնտեսական բարեփոխման գործընթացը, քանի որ երկրում առկա են բազմաթիվ մարտահրավերներ, բոլոր ոլորտներում արդիականացման ու բարեփոխումների կարիք կա: Կարծում եմ՝ բոլորս պետք է օգնենք նրան այդ հարցում, քանի որ հայ ժողովրդի համար նրա տապալումն իսկական աղետ կլինի: Մարդիկ նրան մեծ մանդատ են տվել ու մեծ սպասումներ ունեն նրանից»:

Ռուբեն Վարդանյանը նկատելով, որ վերջին 25 տարում երկրի տնտեսության արդիականացման համար գրեթե ոչինչ չի արվել՝ շեշտել է՝ այդ առումով պաշտոնը Փաշինյանի համար մարտահրավեր է:

Գործարարը միաժամանակ կարծիք է հայտնել, թե ճիշտ մարդկանց, պրոֆեսիոնալների ու լայնախոհ անձանց իր շուրջ համախմբելու դեպքում, նա հաջողության հասնելու հնարավորություն կունենա։

Лента

Рекомендуем посмотреть