Առաջարկվում է գյումրեցիներին զենք կրելու իրավունք տալ - RadioVan.fm

Онлайн

Առաջարկվում է գյումրեցիներին զենք կրելու իրավունք տալ

2018-12-12 14:12 , Общество, 1333

Առաջարկվում է գյումրեցիներին զենք կրելու իրավունք տալ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության հիմնադիր, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն առաջարկում է Գյումրիի բնակիչներին զենք կրելու իրավունք տալ՝ հաշվի առնելով փաստը, որ այնտեղ է տեղակայված ռուսական ռամաբազան, որը, ըստ նրա, «ակնհայտորեն փորձանք է դարձել գյումրեցիների և մյուսների գլխին»:

Ավագանու անդամը հիշեցնում է այդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ կատարված միջադեպերը․ «1998, շուկայում ավտոմատների կրակոցներից սպանվեցին երկու հոգի, 14 հոգի ծանր վիրավորվեցին, երկու հոգի դատվեցին Հայաստանի դատարանում և տեղափոխվեցին Ռուսաստան, 2013 թ. երկու երեխա Կամխուտ հրաձգարանում այդ զորքի թողած և չմարած զինամթերքի պայթյունից մահացան, ոչ մեկին մեղադրանք չներկայացվեց, ու ոչ ոք չդատվեց, այդ հրաձգարանը մինչև հիմա պայթած ու չպայթած զինամթերթի թափոնների վայր է առանց պարսպի կամ արգելապատնեշի, 2015 թ. Ավետիսյաների չբացահայտված սպանություն, առանց մոտիվի բացահայտման գործը սարքեցին մի զինվորի վրա, դատեցին բազայի տարածքում, տարան Ռուսաստան, հիմա էլ այս պատմությունը, որը, ճշմարիտ է, չի բացահայտված, բայց կարծում եմ կբացահայտվի, մեղավորին երևի էլի կդատեն, կտանեն Ռուսաստան»: Նշենք, խոսքը վերաբերում է դեկտեմբերի 2-ին Գյումրիում արձանագրված դեպքին․ քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» էր տեղափոխվել 1961 թվականին ծնված Շիրակի մարզի բնակիչը, ով «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ հիվանդանոցում մահացել է։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ռուս զինծառայող։

Լևոն Բարսեղյանի համոզմամբ՝ հիմա հապաղել չի կարելի:

«Հայաստանը նոր իշխանություն ունի, որը ժողովրդական է, ժողովրդից ընտրված: Նման հանցագործությունների կանխարգելման համալիր ծրագիր պիտի գործարկվի, հարկավոր է ռուսական կողմին կարգի հրավիրել․․․ որպեսզի իրենց զորամասերից քթները հանելիս, հաստատ իմանան, որ հազար աչքով եւ զենքով հսկում են իրենց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, ով մասնավորաբար առաջարկում է ռազմաբազան կոշտ հսկողության տակ առնել․ արտաքին փշալարերով փակել, տեսախցիկներ տեղադրել, լուսարձակներ, ուղիղ հսկման կենտրոն ստեղծել։

Лента

Рекомендуем посмотреть