Վեհափառը շնորհավորել է «ժողովրդի վստահությանն արժանացած» կուսակցություններին - RadioVan.fm

Онлайн

Վեհափառը շնորհավորել է «ժողովրդի վստահությանն արժանացած» կուսակցություններին

2018-12-10 18:05 , Общество, 1159

Վեհափառը շնորհավորել է «ժողովրդի վստահությանն արժանացած» կուսակցություններին

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները դարձան կարևոր հանգրվան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների։ Այդ մասին ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Ազգային ժողովի ընտրությունների առիթով հղած ուղեձում։

«Մեր օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, ինչպես և կուսակցություններին, որ ապագայի հանդեպ պատասխանատվության գիտակցումով մասնակցություն բերեցին խորհրդարանական ընտրություններին: Մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք արժանացան մեր ժողովրդի վստահությանը՝ պատասխանատվություն ստանձնելով մեր երկրի ապագայի համար: Աղոթում ենք, որ Տերը հաջողություններ պարգևի նորընտիր խորհրդարանի աշխատանքներին՝ հանուն մեր Հայրենիքի առավել զորացման և բարօր ապագայի կերտման։

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, ինչպես միշտ, իր ջանքերն է բերելու ի խնդիր մեր պետականության ամրապնդման, ազգային համերաշխության զորացման և ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարման»,-նշված է Վեհափառի ուղերձում։

Лента

Рекомендуем посмотреть