«Բարգավաճ Հայաստան»-ը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում․ Գագիկ Ծառուկյան - RadioVan.fm

Онлайн

«Բարգավաճ Հայաստան»-ը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում․ Գագիկ Ծառուկյան

2018-12-10 17:56 , Политика, 1217

«Բարգավաճ Հայաստան»-ը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում․ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որի կուսակցությունը երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքով ԱԺ անցած երրորդ քաղաքական ուժն է, շնորհավորանքի ու շնորհակալական ուղերձ է հղել։

Ուղերձում ասված է․

«Դեկտեմբերի 9-իխորհրդարանի արտահերթ ընտրություններն ավարտվեցին, և հանրության քվեով ձևավորվեց այն խորհրդարանը, որը մեր երկրում պետք է իրականացնի քաղաքական և տնտեսական այն բարեփոխումները, որոնք նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների զարգացումը: Ես՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում ընտրությանը մասնակցած և ԲՀԿ-ին վստահության քվե տված մեր բոլոր հայրենակիցներին:

Վստահ եղե՛ք, որ Ձեր յուրաքանչյուր քվեն իմ և իմ թիմի համար մեծագույն պատասխանատվություն է, և այդ պատասխանատվությունը մենք անվերապահորեն իրացնելու ենք:

Որպես երկրորդ քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան»կուսակցությունը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում և հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը՝ շարունակելու է լինել ժողովրդի կողքին և իր գործունեությունը ծավալել բացառապես ի շահ և իր բարօրություն հայ ժողովրդի:

Ես շնորհավորում եմ նաև խորհրդարան անցած «Իմ քայլը» դաշինքին և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը և բոլորիս մաղթում արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ իբարգավաճում Հայաստանի և Արցախի հանրապետությունների ևի շահ մեր աշխարհասփյուռ հայրենակիցների:Աստված պահապա՛ն բոլորիս»։

Лента

Рекомендуем посмотреть