Онлайн

«Իմ քայլ»-ը՝ 70.44%, ԲՀԿ-ն՝ 8.27% «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%. ով որքան մանդատ կունենա

2018-12-10 13:51 , Политика, 489

«Իմ քայլ»-ը՝ 70.44%, ԲՀԿ-ն՝ 8.27% «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%. ով որքան մանդատ կունենա

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրած արտահերթ նիստում հրապարակել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները, համաձայն որոնց՝

Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկել է 59 068 քաղաքացի կամ ընտրողների 4.7 տոկոսը,

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը ստացել է 8533 ձայն կամ ձայների 0.68 տոկոսը,

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ 48 822 ձայն կամ 3.89 տոկոս,

«Իմ քայլը»՝ 884 849 ձայն կամ 70.44 տոկոս,

«Լուսավոր Հայաստան»-ը՝ 80 049 ձայն կամ ձայների 6.37 տոկոսը,

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»՝ 6460 ձայն կամ 0.51 տոկոս,

«Ազգային առաջընթաց»՝ 4122 ձայն կամ 0,33 տոկոս,

«Մենք» դաշինք՝ 25 174 ձայն 2 տոկոս,

ՕԵԿ՝ 12 390 ձայն կամ 0.99 տոկոս,

«Սասնա ծռեր»՝ 22 868 ձայն կամ 1.82 տոկոս,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 103 837 ձայն կամ ձայների 8.27 տոկոսը։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոաննիսյանի հաշվարկով, եթե եղած թվերը չփոխվեն, ապա գալիք ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր, որից՝ 88-ը «Իմ քայլը» , 25՝ ԲՀԿ, 19՝ ԼՀԿ։

Նշենք, երեկ՝ դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել է ընտրողների ցուցակում ընդգրկված 2,591,276 ընտրողից 1, 262,164-ը կամ ընտրողների48,67 տոկոսը։

Անվավեր քվեաթերթիկների թիվը 4675 է։

Յոթերորդ գումարման Ազգային ժողովում մանդատ ունենալու համար պայքարում էր 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

Лента

Рекомендуем посмотреть