«Ընտրակարգի վերաբերյալ քաղաքացիներն այդքան էլ իրազեկ չեն, դրանից կարող են տուժել ընտրությունների արդյունքները»․ հանձնաժողովի նախագահն արձանագրում է - RadioVan.fm

Онлайн

«Ընտրակարգի վերաբերյալ քաղաքացիներն այդքան էլ իրազեկ չեն, դրանից կարող են տուժել ընտրությունների արդյունքները»․ հանձնաժողովի նախագահն արձանագրում է

2018-12-09 16:10 , Политика, 1066

«Ընտրակարգի վերաբերյալ քաղաքացիներն այդքան էլ իրազեկ չեն, դրանից կարող են տուժել ընտրությունների արդյունքները»․ հանձնաժողովի նախագահն արձանագրում է

Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակվում է ընտրական օրը։ 9/52 ընտրատեղամասում 1914 ընտրողից կեսօրվա դրությամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել 350-ը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքն այդ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նանե Սողոմոնյանը դրական է գնահատում, առանց միջադեպերի, բայցև ընդգծում է՝ քաղաքացիների՝ ընտրակարգի վերաբերյալ իմացությունը բավարար չէ։

«Քարոզարշավն այդքան էլ կատարյալ չի եղել տեղեկացվածության առումով, շատ ավելի ուշադրություն են դարձրել գովազդին, քան բուն իմաստին, դրանից կարող է տուժել ընտրությունների արդյունքը»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ընդգծել է հանձնաժողովի նախագահը։

Մանրամասները՝ Լիաննա Մարգարյանի ռեպորտաժում

Лента

Рекомендуем посмотреть