Ուկրաինան խզեց Ռուսաստանի հետ 20 տարվա Բարեկամության պայմանագիրը - RadioVan.fm

Онлайн

Ուկրաինան խզեց Ռուսաստանի հետ 20 տարվա Բարեկամության պայմանագիրը

2018-12-06 18:24 , Мир, 2094

Ուկրաինան խզեց Ռուսաստանի հետ 20 տարվա Բարեկամության պայմանագիրը

Ուկրաինայի պատգամավորներն այսօր խորհրդարանի լիագումար նիստում հավանություն են տվել Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագրի գործողության դադարեցմանը: Պայմանագիրը, նշենք, ստորագրվել էր 1997 թվականի մայիսին, այդ ժամանակվա նախագահներ Լեոնիդ Կուչմայի և Բորիս Ելցինի կողմից: Գերագույն ռադայի կողմից այն վավերացվել էր 1998 թվականի հունվարին:

«Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության հաղորդմամբ՝ օրինագծի օգտին քվերակել է 277 պատգամավոր,դեմ են արտահայտվել 20-ը Նախագծի համաձայն՝ Բարեկամության պայմանագրի գործողությունը կդադարեցվվի 2019 թվականի ապրիլի 1-ից:

Բարեկամության պայմանագրի գործողության դադարեցման մասին օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, 2018 թվականի դեկտեմբերի 3-ին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Ռուսաստանի կողմից շարունակվող ագրեսիան խախտել է պայմանագրի մի շարք կետեր, որի մասին Ուկրաինան պարբերաբար տեղեկացրել է ռուսական կողմին, սակայն պաշտոնական Մոսկվայից՝ ոչ մի արձագանք։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 25-ին ռուսական ուժերը Կերչի նեղուցում ուկրաինական երեք նավ են կալանել, ձերբակալել անձնակազմի 24 նավաստիներին, որոնց մեղադրանք է առաջադրվել ռուսաստանի ջրային սահմանը ապօրինի խախտելու համար։ Կիևը կատարվածի առնչությամբ Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու մեջ, մինչդեռ, պաշտոնական Մոսկվան միջադեպը որակում է սադրանք, որը կազմակերպվել է Ուկրաինայի նախագահական ընտրությունների նախաշեմին գործող նախագահ Պորոշենկոյի վարկանիշը բարձրացնելու համար: Ուկրաինայում նշենք, նախագահ են ընտրելու 2019-ի մարտի 31-ին:

Միջադեպի հետևանքով Ուկարինայում մեկ ամսով ռազմական դրություն է մտցվել, արգելվել է 16-60 տարեկան արական սեռի ՌԴ քաղաքացիների մուտքն այդ երկիր։

Лента

Рекомендуем посмотреть