Համաներմամբ ազատ արձակվածները զբաղվածության խնդրով կարող են դիմել սոցապահովության կենտրոններ - RadioVan.fm

Онлайн

Համաներմամբ ազատ արձակվածները զբաղվածության խնդրով կարող են դիմել սոցապահովության կենտրոններ

2018-12-05 21:29 , Общество, 1715

Համաներմամբ ազատ արձակվածները զբաղվածության խնդրով կարող են դիմել սոցապահովության կենտրոններ

ՀՀ արդարադատության նախարարությունը սոցիալական և զբաղվածության խնդիրներ ունեցող համաներմամբ ազատ արձակված անձանց կոչ է անում դիմել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ, այդ թվում՝ սոցիալական ապահովության տարածքային կենտրոններ և զբաղվածության տարածքային կենտրոններ:

Նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում ասված է․

«Տեղյակ եք, որ ներկայում ընթանում է«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառման գործընթացը:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Արդարադատության նախարարությունը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ համաներման հիմքով պատժից ազատված անձանց վերասոցիալականացման գործընթացի շարունակականությունն ապահովելու և, ըստ այդմ, կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ուստի, առաջարկում ենք համաներման հիմքով պատժից ազատված այն անձանց, որոնք ունեն սոցիալական, այդ թվում՝ զբաղվածությանն առնչվող խնդիրներ, դիմել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ, այդ թվում՝սոցիալական ապահովության տարածքային կենտրոններ և զբաղվածության տարածքային կենտրոններ»:

Лента

Рекомендуем посмотреть