Онлайн

Ոչ ոք չի մոռացել նախկին իշխանությունների խոսքի և գործի միջև եղած խորագույն ճեղքվածքը․ նախկին փոխդատախազը հիշեցնում է

2018-12-05 15:21 , Политика, 111

Ոչ ոք չի մոռացել նախկին իշխանությունների խոսքի և գործի միջև եղած խորագույն ճեղքվածքը․ նախկին փոխդատախազը հիշեցնում է

«Նախկին իշխանությունները դավաճանել են սեփական ժողովրդին...Հետապնդելով բացառապես անձնական շահ, նրանք նպաստել են ոչ թե տնտեսության զարգացմանը, այլ նրա քայքայմանը, ոչ թե ժողովրդի սոցիալական խնդիրների լուծմանը, այլ դրանց խորացմանը... Նրանք «կրկնակի դավաճաններ են», քանի որ դառնալով կոռումպացված վարկաբեկել են հազարավոր պարկեշտ պաշտոնյաների անունը...»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի (Գևորգ Կոստանյան-խմբ․) նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը՝ նշելով, որ հասարակության գիտակցությունն ու հոգեբանությունը այլասերած նախկին իշխանական համակարգի ներկայացուցիչների նկատելի մեծամասնությանը հակացուցված է տրամադրել հեռուստաեթեր, քանի որ, ըստ Դանիելյանի, նրանք օժտված են հատուկ ցինիզմով և աբորիգենների այդ տեսակը ընդմիշտ մնում է ծառա և գերի:

Դանիելյանի համոզմունք է հայտնել, որ այսօր դժվար է հայ մարդուն բարոյականության դասեր տալ։ «Ոչ ոք չի մոռացել նախկին իշխանությունների խոսքի և գործի միջև եղած խորագույն ճեղքվածքը... Չէ որ ոչ վաղ անցյալում մեր երկրում ապրում էին երկու տեսակ մարդիկ... Մեկը ժողովուրդն էր՝ իր ամենօրյա տառապանքով և գոյատևման պայքարով, իսկ մյուսը ապաշնորհ իշխանությունն էր իշխանական սարդոստայնի վրա... իշխանություն, որի ժամանակ կարելի էր ոչ միայն «բժիշկ-մարդասպանների» բարձրագույն դիպլոմ գնել, այլ նաև զինվորների ուտելիքը գողանալ... Իշխանություն, որի ժամանակ դատաիրավական համակարգը կորցրեց իր դերն ու նշանակությունը՝ ճզմելով այդ իշխանությանը «անհարմար» յուրաքանչյուր մարդու...

Իսկ այսօր երկարատև տառապանքներից ազատագրված հասարակությունը հարձակում է սկսել նախկին կոռումպացված թափթփուկների դեմ... Ստրատեգիական աններելի սխալ կլինի կարծել, որ կոռուպցիայից շփացած հակառակորդն առանց ճակատամարտի հանձնվելու է... Ընդհակառակը , նրանք կռվելու են «մինչև վերջին փամփուշտը», քանի որ խոսքը գնում է նրանց կյանքի ամենակարևորի՝ սեփական բարեկեցության և անարժան բարքերի մասին...»,-գրել է նախկին փոխդատախազը։

Հիշեցնենք՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը իրեն շուրջ 5 տարի առաջ աշխատանքից ազատելու որոշումը ապօրինի է որակում և իր իրավունքների պաշտպանության և արդարության վերականգման պահանջով հանդես եկավ այս տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Արմեն Դանիելյանն ընդհուպ հանդես է եկել իրեն պաշտոնից ազատելու՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը վարչական դատարանում վիճարկելու նախաձեռնությամբ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть