Հայ զինվորը լավագույն ճտքակոշիկն է հագնելու․ նախարարությունից վստահեցնում են - RadioVan.fm

Онлайн

Հայ զինվորը լավագույն ճտքակոշիկն է հագնելու․ նախարարությունից վստահեցնում են

2018-12-04 19:09 , Общество, 1217

Հայ զինվորը լավագույն ճտքակոշիկն է հագնելու․ նախարարությունից վստահեցնում են

Հայկական բանակի ձևավորումից ի վեր զինծառայողները շուտով լավագույն ճտքակոշիկը կունենան։ Լուրը ավետում են ՊՆ լրատվական ծառայությունից։

Գերատեսչությունից վստահեցնում են՝ «տեղական արտադրության այս ճտքակոշիկները կարվում են բացառապես որակյալ հումքից, արտադրությունը համալրված է ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով և հոսքագծերով»:

«Ճտքակոշիկները դիմացկուն են և մինչև սերիական արտադրությունը ամիսներ շարունակ փորձարկվել են եղանակային տարբեր պայմաններում: Վստահաբար` դրանք լավագույն ճտքակոշիկներն են հայկական բանակի ձևավորումից ի վեր։ Եվ սա միայն սկիզբն է. Նոր Հայաստան, Նոր Բանակ»,-նշված է պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть