«Ալիսա» ձայնային օգնականի՝ «ովքե՞ր են ադրբեջանցիները» հարցի պատասխանը՝ սկանդալի պատճառ - RadioVan.fm

Онлайн

«Ալիսա» ձայնային օգնականի՝ «ովքե՞ր են ադրբեջանցիները» հարցի պատասխանը՝ սկանդալի պատճառ

2018-11-30 18:38 , Общество, 3201

«Ալիսա» ձայնային օգնականի՝ «ովքե՞ր են ադրբեջանցիները» հարցի պատասխանը՝ սկանդալի պատճառ

Ադրբեջանում «Յանդեքս» ռուսական որոնողական համակարգի «Ալիսա» ձայնային օգնականի պատճառով խառնաշփոթի ալիք է բարձրացել։ Համացանցում հայտնված տեսանյութը, որում «Ալիսա»-ն պատասխանելով հարցին, թե «ովքե՞ր են ադրբեջանցիները», ասում է, թե «Ադրբեջանը հայերի, պարսիկների, լեզգինների և վրացիների հողերում արհեստականորեն ստեղծված պետություն է և ստեղծվել է հայերի վերջնական ոչնչացման համար ու, որ Ադրբեջանցիները որպես ազգ հայտնվել են միայն 1936 թվականին, մինչ այդ կոչվում էին անդրկովկասյան թաթարներ»՝ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Շամիլ Տագիևին դրդել է տեսաուղերձ հղել «Յանդեքսին»։

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ այդ բողոքից հետո այժմ հարցին, թե «ովքե՞ր են ադրբեջանցիները», «Ալիսա» ձայնային օգնականը հաղորդում է տեղեկատվություն՝ Վիքպեդիայում Ադրբեջանի էջից, մինչդեռ, մինչ այդ՝ պարզվել է, որ ձայնային օգնականը փոխանցել է համացանցում ամենաշատ տարածված տեղեկատվությունը՝ «Յանդեքս» որոնողական համակարգի գլխավոր հրապարակումներից:

«Ալիսա»-ն վիրտուալ ձայնային օգնական է, որն արտադրվել է «Յանդեքս» ընկերության կողմից, 2017-ին։ Ճանաչում է բնական խոսքը և հարցերին տալիս է պատասխաններ՝ դրանք բարձրաձայնելով կամ ցույց տալով էկրանի վրա։ «Ալիսան ստեղծվել է մարդկանց առօրյա խնդիրները լուծելու համար։ Նա կարող է համացանցում տեղեկություն գտնել, հուշել, թե որտեղ կարելի է ընթրել, վաղն ինչ եղանակ է լինելու և շատ այլ բաներ»,-ավելի վաղ նշել էին «Յանդեքս» ընկերությունից։

Պատրաստեց` Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть