Իմ պայքարը իրենց քաղաքական կուռքի հետ է․ Շարմազանովը խորհուրդ է տալիս «ոտքի տակ չընկնել» - RadioVan.fm

Онлайн

Իմ պայքարը իրենց քաղաքական կուռքի հետ է․ Շարմազանովը խորհուրդ է տալիս «ոտքի տակ չընկնել»

2018-11-29 17:13 , Политика, 1181

Իմ պայքարը իրենց քաղաքական կուռքի հետ է․ Շարմազանովը խորհուրդ է տալիս «ոտքի տակ չընկնել»

«Վարչակարգն ու դրապարագլուխ Փաշինյանն ամեն ինչ անում են, որպեսզի դասական քաղաքական քարոզարշավ չկայանա, ուշադրությունը շեղում են ծրագրային դրույթներից, պրոբլեմներից, որևէ գաղափարական բանավեճ մերժվում է»,-այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որիրենք նպատակ չունեն մասնակցել հայհոյանքների մրցավազքի։

Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից Վիգեն Սարգսյանի հետ բանավիճելու առաջարկը մերժելու ու դրա համար բերված հիմնավորմանն էլ անդրադառնալով՝ Շարմազանովը նկատել է․ «Տրամաբանական կլիներ մի դեպքում, եթե Փաշինյանը խոսեր ծրագրերի մասին, ոչ թե առավոտիցիրիկուն գոռգոռար մեր կողմնակիցների վրա»։

«Մենք առաջարկեցինք Փաշինյանին գնալ բանավեճի մեր ներկայացուցչի հետ, սակայն նա մերժեց՝ պատճառաբանելով, որ մնացած կուսակցությունների առաջարկելու դեպքում նա չի կարող 10 կուսակցության հետ գնալ բանավեճի: Դե, եթե որևէ նշանակություն չկա մեր կամ մյուս կուսակցությունների միջև, այդ ինչո՞ւ ես առավոտից երեկո խոսում մեր մասին: Փաշինյանի վկաներին ուզում եմ խորհուրդ տալ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներին ասեմ, որ մեր գաղափարական պայքարը Փաշինյանի հետ է և խորհուրդ կտամ, ոտի տակ չընկնել: Իմ պայքարը իրենց քաղաքական պապայի հետ է, իրենց կուռքի հետ է, այլ ոչ թե օրըվեց անգամ կարծիք փոխող, քաղաքական դամբուլիզմի որոշ ներկայացուցիչների հետ։ Այնպես որ չփորձեք ոտք մեկնել մեզ հետ ու գնահատականներ հնչեցնել Հանրապետականի հետ, մոռացե՞լ եք, ոնց էիք հերթ կանգնում Հանրապետականի դռների տակ։ Մեր հիշողությունը տեղն է»,-հայտարարել է Շարմազանովը:

Лента

Рекомендуем посмотреть