Շիրակում և Լոռիում դեկտեմբերի 7-ը՝ ոչ աշխատանքային օր - RadioVan.fm

Онлайн

Շիրակում և Լոռիում դեկտեմբերի 7-ը՝ ոչ աշխատանքային օր

2018-11-29 16:00 , Общество, 1364

Շիրակում և  Լոռիում դեկտեմբերի 7-ը՝ ոչ աշխատանքային օր

Շիրակի ևԼոռու մարզերում դեկտեմբերի 7-ը ոչ աշխատանքային օր կլինի․ որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ դրա փոխարեն մարզերի բնակիչները կաշխատեն դեկտեմբերի 15-ին` շաբաթ օրը:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» կառավարության որոշմաննպատակն է հնարավորություն ընձեռել քաղաքացիներին դեկտեմբերի 7-ի հիշատակի օրը այցելելու երկրաշարժի զոհերի շիրիմներին։

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նկատել է՝ կառավարությունն առաջին անգամ է առանձին մարզերի հետ կապված նման որոշում կայացնում: Նրա խոսքով՝ իրեն տեղեկացրել են, որ այդ մարզերում մարդիկ աշխատանքի չեն գնում, հետևաբար, պետք է հարգել մարդկանց զգացմունքները և ընդունել որոշումը:

Դեկտեմբերի 7-ին, նշենք, Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցն է։

Лента

Рекомендуем посмотреть