«Եթե մտահոգ ես...» հումորային պաստառների մրցույթ՝ Հանրապետականից․ հաղթողին ճաշ՝ Վիգեն Սարգսյանի, Արփինե Հովհաննիսյանի ու Դավիթ Շահնազարյանի հետ - RadioVan.fm

Онлайн

«Եթե մտահոգ ես...» հումորային պաստառների մրցույթ՝ Հանրապետականից․ հաղթողին ճաշ՝ Վիգեն Սարգսյանի, Արփինե Հովհաննիսյանի ու Դավիթ Շահնազարյանի հետ

2018-11-29 15:55 , Политика, 2440

«Եթե մտահոգ ես...» հումորային պաստառների մրցույթ՝ Հանրապետականից․ հաղթողին ճաշ՝ Վիգեն Սարգսյանի, Արփինե Հովհաննիսյանի ու Դավիթ Շահնազարյանի հետ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը հայտարարում է «Եթե մտահոգ ես…» թեմատիկայով պաստառների մրցույթ, որի գլխավոր մրցանակը լինելու է ճաշ՝ ՀՀԿ համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների հետ։

ՀՀԿ երիտասարդական կառույցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սոցիալական ցանցերում տարածվեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության «Եթե մտահոգ ես…» իմիջային քարոզարշավի բազմաթիվ նմանակումներ և կատակներ։

Մենք գնահատում ենք հումորը և հայտարարում մրցույթ հետևյալ անվանակարգերով.

Ամենակրեատիվ պաստառ

Ամենահումորային պաստառ

Ամենաազդեցիկ պաստառ (գնահատվելու է նախընտրական քարոզարշավի շրջանակներում շրջանառվող թեմաների լուսաբանումը)։

Մրցույթի երեք անվանակարգերում հաղթող մասնակիցները ընտրություններից հետո կհրավիրվեն ճաշի ՀՀԿ համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների հետ։

Մրցույթին մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել Ձեր պաստառները ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

Ծանուցում. ուղարկելով աշխատանքները՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մրցույթի կազմակերպիչներին օգտագործել դրանք քարոզչական և այլ նպատակներով»։

Лента

Рекомендуем посмотреть