Երևանի ավագանու անդամները 55 000 դրամ աշխատավարձ կստանան - RadioVan.fm

Онлайн

Երևանի ավագանու անդամները 55 000 դրամ աշխատավարձ կստանան

2018-11-27 16:02 , Политика, 3042

Երևանի ավագանու անդամները 55 000 դրամ աշխատավարձ կստանան

Երևանի նորընտիր ավագանու անդամները նվազագույն աշխատավարձ կստանան․ ավագանին այսօր կայացած արտահերթ նիստում հավանություն է տվել Երևան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին։

Գումարն ավագանու անդամներին է տրամադրվելու է առանց ավագանու անդամների կողմից իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման։ Դիմումը պետք է ներկայացվի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին, ավագանու անդամի` իր լիազորությունների ստանձնումից հետո։ Գումարը տրամադրվելու էանկանխիկ, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 10-ը: Ավագանու անդամը կարող է նաևդրամական փոխհատուցում չստանալ, եթե այդ ամսվա ընթացքում բացակայել է Երևանի ավագանու ևմշտական հանձնաժողովի բոլոր նիստերից, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամսում Երևանի ավագանու և մշտական հանձնաժողովի նիստեր չեն եղել։

Նշենք, որ Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի համաձայն՝ ավագանին ներկայացուցչական մարմին է, և ավագանու անդամներն աշխատավարձ չեն ստանում, նրանք գործունեություն են ծավալում հասարակական հիմունքներով։ Եւ, ինչպես մի առիթով նշել էր ավագանու նախկին՝ «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ «բոլոր նրանք, ովքեր առաջադրվում են, նախապես դա գիտեն, հետևաբար, իրենց կամքով գնում են հասարակական կարգով աշխատելու Երևանի համար»։

Ինչևէ, Երևանի ավագանու այսօրվա որոշմամբ՝ Երևանի բյուջեով ավագանու անդամներն ամսական 55 000 դրամ աշխատավարձ կստանան։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть