Բաղրամյանի 1-ին փակուղին կկրի «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անունը - RadioVan.fm

Онлайн

Բաղրամյանի 1-ին փակուղին կկրի «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անունը

2018-11-27 15:33 , Общество, 1470

Բաղրամյանի 1-ին փակուղին կկրի «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անունը

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին այսուհետ կկրի իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անունը: Երևանի ավագանու 46 անդամ այսօր գումարված արտահերթ նիստում կողմ է քվեարկել որոշմանը։

Քաղաքապետարանից հարկ են համարում հիշեցնել, որ այս տարվա դեկտեմբերի 9-11-ը Երևանում անցկացվելու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ համաշխարհային համաժողովը, որի առաջին նիստը նվիրված է լինելու «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու պատժի մասին» կոնվենցիայի 70-ամյակին:

Փակուղին անվանակոչելու վերաբերյալ քննարկման ընթացքում Երևանի ավագանու անդամները նշել են, որ մայրաքաղաքում՝ կոնվենցիայի նախաձեռնող Ռաֆայել Լեմկինի անվամբ փողոց ունենալը յուրօրինակ մեծարում է և ազդակ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև, ընդհանրապես, ցեղասպանությունների ճանաչման ու կանխարգելման առումով:

Лента

Рекомендуем посмотреть