Իրանա-իրաքյան սահմանին երկրաշարժից տուժածների թիվը հասել է 780-ի - RadioVan.fm

Онлайн

Իրանա-իրաքյան սահմանին երկրաշարժից տուժածների թիվը հասել է 780-ի

2018-11-27 14:57 , Мир, 1269

Իրանա-իրաքյան սահմանին երկրաշարժից տուժածների թիվը հասել է 780-ի

Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը զգալիորեն ավելացել է․ երեկ հրապարակված 550ը հասել է 780-ի:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը վնասել է մոտ 300 բնակելի շինություն: Երկրի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել նահանգային իշխանություններին անհապաղ օգնություն տրամադրել տուժածներին, ինչպես նաև այդ նպատակով մոբիլիզացնել բոլոր հաստատությունները:

Հիշեցնենք՝ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է իրանա-իրաքյան սահմանին՝ կիրակի երեկոյան: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալլ:

Лента

Рекомендуем посмотреть