Հայաստանի փորձով վարակված՝ կոչ է արվում թոշակի ուղարկել Նազարբաևին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի փորձով վարակված՝ կոչ է արվում թոշակի ուղարկել Նազարբաևին

2018-11-27 14:10 , Мир, 1832

Հայաստանի փորձով վարակված՝ կոչ է արվում թոշակի ուղարկել Նազարբաևին

Հայաստանի փորձով վարակված՝ Ղազախստանի աքսորված օլիգարխ Մուխտար Աբլյազովը կոչ է անում ընդդեմ նախագահ Նազարբաևի դուրս գալ համազգային խաղաղ ցույցի։

Աբլյազովը YouTube-ում «Թավշյա հեղափոխություն Ղազախստանում» վերնագրով տեսանյութ է հրապարակել, որում բերում է Չեխոսլավակիայի օրինակը, որտեղ 1989թ.-ին տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, երբ միլիոնավոր մարդիկ ընդդեմ իշխանությունների դուրս գալով փողոցներ՝ կարողացել են ուղղակի «խաղաղ ձևով» հեռացնել նրանց։

Օլիգարխը անդրադառնալով իր երկրին՝ նշում է, որ Նազարբաևի ձեռքում է ոստիկանությունը, բանակը, Ազգային անվտանգության կոմիտեն և այլն, բայց և՝մատնանշելով Հայաստանի, Վրաստանի ու մյուս երկրների փորձը՝ ընդգծում է՝ երբ բողոքող մարդիկ, զանգվածաբար, միասնական նպատակով դուրս են գալիս ու ասում են «ոչ» գործող իշխանությանը, այդ ռեժիմներն ուղղակի ավտոմատ ձևով տապալվում են, քանի որ հատուկ ծառայությունները, բանակը, ոստիկանությունը ինքնաբերաբար անցնում են ժողովրդի կողմը, քանի որ նրանք ժողովրդի մի մասն են, քանի որ նրանց ծնողները, երեխաները, հարազատները ևս գտնվում են դժգոհ, բողոքող մարդկանց շարքերում։

«Եվ այն ժամանակ, երբ այս մարդիկ շատ են, իշխանությունը չի կարող հանդես գալ ժողովրդի դեմ, ու քաղաքական վերնախավը մնում է միայնակ։ Այդպիսով տեղի է ունենում իշխանության փոփոխություն»,-ասում է ղազախ օլիգարխը՝ կոչ անելով դեկտեմբերի 16-ին ողջ երկրով դուրս գալ փողոց ու Նազարբաևին ուղարկել թոշակի։

Նշենք՝ 78-ամյա Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանը ղեկավարում է շուրջ 27 տարի․ նա նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1991 թվականից:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть