Այսօրվանից խստացվում է սահմանային պետական վերասկողությունը Հայաստան ներմուծվող սննդային ձվի նկատմամբ․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նպատակ ունի կանխել մեր երկիր երրորդ երկրներից և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդային ձվի ներմուծումը։
Ծառայությունից հայտնում են, որ խստացման համար հիմք է ընդունվել նաև Ռուսաստանի Դաշնությունում «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ գոտիավորման վերաբերյալ» որոշումը՝ կապված այդ երկրի մի շարք շրջաններում արձանագրված թռչնի գրիպ հիվանդություն հետ, որի բարձր ռիսկայնությամբ, պայմանավորված գործում են ՀՀ ներկրելու սահմանափակումներ, որոնց վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ snund.am: