Հայաստանյան ռեստորանները մեկ օրով կփակեն դռները․ դժգոհում են հարկային փոփոխություններից - RadioVan.fm

Онлайн

Հայաստանյան ռեստորանները մեկ օրով կփակեն դռները․ դժգոհում են հարկային փոփոխություններից

2018-11-26 17:09 , Экономика, финансы, 2229

Հայաստանյան ռեստորանները մեկ օրով կփակեն դռները․ դժգոհում են հարկային փոփոխություններից

Հայկական ռեստորանների միությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ պատրաստ են մեկ օրով փակել իրենց դռները՝ ի նշան բողոքի՝ նոր հարկային համակարգից։

Ռեստորանատերերը դժգոհում են հարկային նոր օրենսգրքի, որն ուժի մեջ է մտել տարեսկզբից, իրենց վերաբերող դրույթներից։ Նրանք նշում են, որ արդյունքում մի քանի անգամ բազմապատկվել է թե՛ վարչարարությունը, թե՛ հարկային բեռը, միաժամանակ խստացվել են պատիժները։

Միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ռեստորանների միության նախաձեռնող խմբի հերթական հանդիպումը։

«Խումբը հերթական նամակը հղեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ռեստորանների ներկայացուցիչները կայացրեցին ևս մեկ կարեւոր որոշում`

-բոլոր ռեստորանները, նախնական զգուշացումով, մեկ օրով կփակեն իրենց դռները` ի նշան անհամաձայնության նոր հարկային համակարգի հետ

Մեր որոշումը բացարձակ զերծ է քաղաքական երանգներից և արտահայտում է միայն բիզնես շահեր եվ տնտեսության բնականոն զարգաման վտանգի ահազանգ: Այն դրդված է հետեւյալ պետական մարմինների անգործությունից` ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ՀՀ ֆինանսների նախարարություն:

Մեր առաջարկները ներկայացված են մանրամասն ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն կայացած հանդիպման ժամանակ»,-ասվում է միության տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть