Օպերայի և Կարապի լճի հարակից տարածքները «մաքրում են» գովազդային վահանակներից․ հաջորդը Աբովյան փողոցն է - RadioVan.fm

Онлайн

Օպերայի և Կարապի լճի հարակից տարածքները «մաքրում են» գովազդային վահանակներից․ հաջորդը Աբովյան փողոցն է

2018-11-26 12:51 , Общество, 1452

Օպերայի և Կարապի լճի հարակից տարածքները «մաքրում են» գովազդային վահանակներից․ հաջորդը Աբովյան փողոցն է

Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ առաջինն ապամոնտաժվել են Երևանի բնակիչների կողմից ամենաշատը քննադատված Կարապի լճի լուսամփոփի տեսքով գովազդային մեծ վահանակները:

Նշվում է, որ ապամոնտաժումն իրականացվել է տնտեսվարողի ուժերով, որին, որպես այլընտրանքային լուծում, առաջարկվել է գովազդները տեղափոխել այլ վայր:

«Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվող ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ապամոնտաժել խաչմերուկների մոտ տեղադրված գովազդային լեդ էկրանները, որոնք, հատկապես երեկոյան ժամերին, վթարավտանգ իրավիճակ են ստեղծում վարորդների և հետիոտների համար: Նախատեսվում է գովազդային վահանակներից մաքրել նաև Աբովյան փողոցը: Հետագայում նաև կմշակվեն Երևանում գովազդային վահանակների տեղադրման թույլատրելի վայրերի հատուկ չափորոշիչներ»,-հավելում են քաղաքապետարանից:

Лента

Рекомендуем посмотреть