Փաշինյանը ստորագրել է Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու փաստաթղթերը - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը ստորագրել է Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու փաստաթղթերը

2018-11-22 18:24 , Политика, 1405

Փաշինյանը ստորագրել է Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու փաստաթղթերը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» կուսակցության համահիմնադիր բեյրութահայ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստորագրել է։ Այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։

«Երեկ ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի հրամանագիրը ստորագրվելուց հետո:

Հ.Գ. ՀՀ օրենսդրությամբ ետին թվով քաղաքացիություն շնորհելու ոչ մի սողանցք չկա: Հետևաբար՝ քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի այս տարվանից»,-գրել է Փաշինյանը։

Лента

Рекомендуем посмотреть