Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի կարող նշվել մարտական գործողությունների մասնակից, քանի որ այն ենթադրում է առնվազն 3 ամիս մասնակցություն․փոխնախարար - RadioVan.fm

Онлайн

Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի կարող նշվել մարտական գործողությունների մասնակից, քանի որ այն ենթադրում է առնվազն 3 ամիս մասնակցություն․փոխնախարար

2018-11-22 18:03 , Общество, 1180

Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի կարող նշվել մարտական գործողությունների մասնակից, քանի որ այն ենթադրում է առնվազն 3 ամիս մասնակցություն․փոխնախարար

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ավարտին տեղեկացրել է, որ հանդիպել է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների հետ, որոնք դժգոհել են, որ իրենց զինգրքույկներում որևէ նշում չկա մարտական գործողություններին մասնակցության մասին։

«Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի կարող նշվել մարտական գործողությունների մասնակից, քանի որ այն ենթադրում է առնվազն 3 ամիս մարտական գործողություններին մասնակցություն։ Վերջիններիս զինգրքույկում կարող է նշվել մարտական հերթապահության կամ մարտերին մասնակցության մասին տեղեկություն»,- բարձրացված խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին պարզաբանում է ներկայացրել պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը՝ միաժամանակ նշելով, որ որոշ զինկոմիսարիատներ գրքույկներում կնիքներ, են դրել, որոնք նախորդ տարիներին ջնջվել են:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ է իրենից ենթադրում մարտական գործողություն տերմինը զինգրքույկում ամրագրելը: Ի պատասխան՝ Բալայանն ասել է. «Մարտերի բռնվել»:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն էլ միջամտելով ասել է, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների խնդիրն ավելի շատ բարոյական է. նրանք ցանկանում են, որ զինգրքույկներում նշվի իրենց մարտական հերթապահության մասին։

«Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլ ենք հերթապահել, բայց ես չեմ համարում, որ պատերազմի մասնակից ենք»,-իր հերթին նկատել է Նիկոլ Փաշինյանը։

Лента

Рекомендуем посмотреть