Կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 44 ընտանիքի բնակարանային խնդիրը․ 498-ը հերթում են - RadioVan.fm

Онлайн

Կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 44 ընտանիքի բնակարանային խնդիրը․ 498-ը հերթում են

2018-11-22 17:55 , Общество, 1219

Կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 44 ընտանիքի բնակարանային խնդիրը․ 498-ը հերթում են

Կառավարությունը 460 միլիոն դրամ կհատկացնի, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով․ գործադրին այսօրվա նիստում հաստատել է ՀՀ 2018 թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները:

Հիմնավորման համաձայն՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 2008-2017 թթ.՝ մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: Որոշման նպատակը՝ ՀՀ 2018 թ. պետբյուջեով ծրագրի իրականացման համար հատկացված 458,118.0 հազ. դրամ հատկացումների հաշվին իրականացվելիք միջոցառումների ամրագրումն է:

Մասնավորապես, առաջարկվում է այդ միջոցներն ուղղել ՀՀ Լոռու մարզի բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող առնվազն 44 ընտանիքի կիսակառույցների շինարարական աշխատանքների ավարտմանը:

Նախատեսված է շինարարական աշխատանքները կազմակերպել ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական ՀԿ-ի աջակցությամբ:

Որոշմամբ կարգավորել են նաև նախատեսված աշխատանքների կազմակերպման ընթացակարգի, պայմանների, հաշվետվողականության, ինչպես նաև արդեն ավարտված բնակելի տների նկատմամբ ծրագրի շահառուների իրավունքների գրանցման հետ կապված հարցերը:

Лента

Рекомендуем посмотреть