Դեղատներում սերբական «Սպազմալգոն» չփնտրեք - RadioVan.fm

Онлайн

Դեղատներում սերբական «Սպազմալգոն» չփնտրեք

2018-11-21 18:18 , Медицина, здоровье, 2714

Դեղատներում սերբական «Սպազմալգոն» չփնտրեք

Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրամանով դադարեցվելէ Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+5մգ+0,1մգ, բլիստերում 50/5×10/)» 1801800 սերիայի (պիտանիության ժամկետ` 12.2019թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Առողջապահության նախարարությունից նշում են, որ հայտնաբերված դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում:

Նշված դեղը ներկրող դեղագործական կազմակերպությանը հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:

Лента

Рекомендуем посмотреть