Լարսին ուղղված «աղոթքը» հեռացվել է սոցցանցից․ փոխնախարարի պաշտոնակատարը ներողություն է խնդրում - RadioVan.fm

Онлайн

Լարսին ուղղված «աղոթքը» հեռացվել է սոցցանցից․ փոխնախարարի պաշտոնակատարը ներողություն է խնդրում

2018-11-21 18:16 , Общество, 1234

Լարսին ուղղված «աղոթքը» հեռացվել է սոցցանցից․ փոխնախարարի պաշտոնակատարը ներողություն է խնդրում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուկչյանն, ով Լարսի փակ լինելու առնչությամբ օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում աղոթք՝ իր բնորոշմամբ՝ հումարային գրառում էր կատարել, այսօր հանդես է եկել մեկ այլ գրառմամբ, որում ներողություն է խնդրում հրապարակումից վիրավորված օգտատերերից՝ նշելով այն հեռացնելու մասին։

«Սիրելի հայրենակիցներ,

Ես քրիստոնյա եմ, Հայ Առաքելական եկեղեցու զավակ և բնավ չեմ ցանկացել վիրավորել հավատավորների զգացմունքները կամ առավել ևս ծաղրել Տերունական աղոթքը։ Ուստի, տեսնելով, որ հումարային գրառումս տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց, հեռացնում եմ այն և ներողություն խնդրում բոլոր նրանցից, ում կրոնական զգացմունքներն ակամա վիրավորել եմ»,- գրել է Արմեն Փամբուխչյանը։

Նշենք՝ փոխնախարարի պաշտոնակատարի նախորդ՝ հեռացված գրառման բովանդակությունն այս էր․

«Լարս մեր, որ սահմանում ես

Թող եղիցի բացումը քո

Անխցանելիությունը քո

Եվ ֆուրերի անխափան մուտքը

Մարդատարների անցումը

Եվ թող չփակվիս մեզ

Ինչպես մենք չփակվիլ մամուլի առաջ

Թող լինի այլընտրանք քեզ

Համապազօրյա ճամփեն

Տուր զմես այսօր»։

Лента

Рекомендуем посмотреть