Պահանջելու ենք «Ես եմ», «Պատիվ ունեմ», 1000plus.am, «Մատչելի բնակարան սպաներին» և բազմաթիվ այլ ծրագրերի շարունակականություն և արդյունավետ կառավարում․ Վիգեն Սարգսյան - RadioVan.fm

Онлайн

Պահանջելու ենք «Ես եմ», «Պատիվ ունեմ», 1000plus.am, «Մատչելի բնակարան սպաներին» և բազմաթիվ այլ ծրագրերի շարունակականություն և արդյունավետ կառավարում․ Վիգեն Սարգսյան

2018-11-19 17:22 , Политика, 1473

Պահանջելու ենք «Ես եմ», «Պատիվ ունեմ», 1000plus.am, «Մատչելի բնակարան սպաներին» և բազմաթիվ այլ ծրագրերի շարունակականություն և արդյունավետ կառավարում․ Վիգեն Սարգսյան

«Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. անկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից պետք է մեր ներդրումը բերենք Զինված ուժերի կայացմանն ու ամրապնդմանը: Ե՛վ որպես պաշտպանության նախկին նախարար, և՛ որպես քաղաքացի միշտ պատրաստ եմ կանգնելու մեր բանակի կողքին և շարքում»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախարար Վիգեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ «մարտահրավերները, պաշարների սակավությունը, ժողովրդագրական և աշխարահգրական յուրահատկությունները հաշվի առնելով, ունենք մեկ ճանապարհ` պետք է դառնանք իրական Ազգ-բանակ, ուր յուրաքանչյուր անձ գիտի իր տեղը երկրի պաշտպանության գործում և ունի այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ հմտություններ ու փորձ»:

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ ռազմարդյունաբերական համալիրը պետք է դառնա Հայաստանի գիտահեն տնտեսության գլխավոր առանցքներից մեկը:

«Բանակում ժամկետային ծառայությունը պետք է օգնի քաղաքացու կայացմանն ու քաղաքացիական կյանքում նրա ինտեգրմանը: Զինհաշմանդամները և հերոսների ընտանիքները պետք է զգան մեր ողջ հասարակության աջակցությունն ու հոգատարությունը»,-գրել է Վիգեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ պահանջելու են ««Ես եմ», «Պատիվ ունեմ» «Զինվորից`սպա», «Մոնթե Մելքոնյան վարժարան», 1000plus.am, «Հայրենիքի պաշտպանի տուն», «Մատչելի բնակարան սպաներին», «Թեժ գիծ» և բազմաթիվ այլ ծրագրերի շարունակականություն և արդյունավետ կառավարում»։

Лента

Рекомендуем посмотреть