Նախքան նախագծի ներդրումը՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման․ ՊԵԿ-ը պարզաբանում է - RadioVan.fm

Онлайн

Նախքան նախագծի ներդրումը՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման․ ՊԵԿ-ը պարզաբանում է

2018-11-19 17:20 , Экономика, финансы, 2082

Նախքան նախագծի ներդրումը՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման․ ՊԵԿ-ը պարզաբանում է

Ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումը՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ: Իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»,-պարզաբանում են ՊԵԿ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԵԿ-ը ցանկանում է 2020 թվականից շրջանառության մեջ դնել մեխանիզմ, ըստ որի հարկային դաշտ կբերի արտագնա աշխատանքի մեկնածներին․ դրսից եկամուտ ստացող քաղաքացին կպարտավորվի այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը, որպես եկամտային հարկ, վճարել պետությանը:

Лента

Рекомендуем посмотреть