Նախկին իշխանությունները զբաղված են եղել ընդդիմադիր գործիչներին «փչացնելով»․ Արմեն Դանիելյանը՝ ցանածը հնձելու մասին - RadioVan.fm

Онлайн

Նախկին իշխանությունները զբաղված են եղել ընդդիմադիր գործիչներին «փչացնելով»․ Արմեն Դանիելյանը՝ ցանածը հնձելու մասին

2018-11-19 15:00 , Политика, 1249

Նախկին իշխանությունները զբաղված են եղել ընդդիմադիր գործիչներին «փչացնելով»․ Արմեն Դանիելյանը՝ ցանածը հնձելու մասին

«Նախկին իշխանությունները զբաղված են եղել ընդդիմադիր գործիչներին բառիս բուն «փչացնելով»՝ նրանց համարելով անձնական թշնամիներ: Իսկ ներկայումս նրանց համար տհաճ է, երբ նախկին ընդդիմադիրները համարժեք կեցվածով անխնա «փչացնում են» հենց իրենց: Եվ դա արվում է ոչ ավել, ոչ պակաս երիտասարդ գործիչների միջոցով...»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի (Գևորգ Կոստանյան-խմբ․) նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը՝ նկատելով, որ զարմանալի ոչինչ չկա՝ ինչ ցանել են, այն էլ հնձում են։

Դանիելյանն արձանագրում է, որ ցավալիորեն նախկինում Հայաստանում դժբախտ կարող էին լինել ոչ միայն աղետները, պատահարները, հանգամանքները, այլև մարդիկ։ Իսկ քաղաքականության մեջ, ըստ նրա «ամենադժբախտը» համարվել են ընդդիմադիր գործիչներն ու նրանց համախոհները։

«Ընդդիմադիր հայացքներ ու գաղափարներ կրողների նկատմամբ իշխանության և թաղային խուժանի տրամադրություններն ու վերաբերմունքը եղել է սոսկալի վատ։

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նախկինում ընդդիմադիր գործիչներն ամենակեղտոտ ձևերով անվանակրվել են, և իշխանական մակլավիկների կողմից նրանց անձը վիրավորելու համար օգտագործվել է տարրաբնույթ արատավոր անվանարկումներ, ընդուպ մինչև սեռական բնույթի պիտակավորումներ ...

Դժվար էր պատկերացնել, որ ուսուցիչը, բժիշկը, քաղծառայողը, անգամ մշակույթի գործիչը, որն այս կամ այն ձևով, այս կամ այն չափով ընդդիմադիր լիներ ու կարողանար որևէ հաջողության հասներ... Դա պարզապես բացառված էր...

Ընդհակառակը իշխանության մեջ գտնվելն առանձին մարդկանց, պաշտոնյաների և գործարարների համար դարձել էր փրկիչ օղակ՝ ինքնահաստատման, կայացման եւ հանրության մեջ հեղինակություն և ճանաչում ձեռք բերելու ճանապարհին։

Իշխանափոխությունից հետո իշխանության մեջ գտնվող մեծաթիվ շառլատաններ՝ ովքեր մինչև այդ իրենց տհաճ դեմքին առնականություն փոխանցելով, սեփական աստվածատուր առաքելության բարձր գիտակցությամբ «կասկածամտություն» և «անվստահություն» էին հայտնում ընդդիմության առաջնորդին, միանգամից դադարեցին նմանօրինակ մակդիրներ օգտագործելը և այսօր կրկին փորձում են հայտնվել իշխանությունում... Օրինակ՝ ծանր դեպք համարվող գևորգ կոստանյանը...»,-գրառմամբ մանրամասնել է Արմեն Դանիլյանը։

Հիշեցնենք՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալն իրեն շուրջ 5 տարի առաջ աշխատանքից ազատելու որոշումը ապօրինի է որակում և իր իրավունքների պաշտպանության և արդարության վերականգման պահանջով հանդես եկավ այս տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Արմեն Դանիելյանն ընդհուպ հանդես է եկել իրեն պաշտոնից ազատելու՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը վարչական դատարանում վիճարկելու նախաձեռնությամբ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть