3-րդ սերնդի թղթադրամները նոյեմբերի 22-ից կշրջանառվեն․ տեսողության խնդիրներ ունեցողները դժվարություններ չեն ունենա - RadioVan.fm

Онлайн

3-րդ սերնդի թղթադրամները նոյեմբերի 22-ից կշրջանառվեն․ տեսողության խնդիրներ ունեցողները դժվարություններ չեն ունենա

2018-11-19 14:32 , Экономика, финансы, 2367

3-րդ սերնդի թղթադրամները նոյեմբերի 22-ից կշրջանառվեն․ տեսողության խնդիրներ ունեցողները դժվարություններ չեն ունենա

Դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կդրվեն 3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամները: Կենտրոնական բանկից հայտնում են, որ այս պահին գործածվող 2-րդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան բնական մաշվածությամբ:

Բացի այն, որ նոր թղթադրամները «նոր դեմքեր» են ունենալու, դրանք նաև պաշտպանվածության բարձր հատկանիշների շնորհիվ լինելու են ավելի երկարակյաց ու դիմացկուն։

Կենտրոնական բանկից հայտնում են, որ նոր թղթադրամների վրա առկա թվանշանները, բառերը և պատկերները՝ արված խորը տպագրությամբ, մատչելի կլինեն նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։

Նշենք, որ 2-րդ սերնդի թղթադրամների դեմքերը կփոխարինվեն հետևյալ անուններով․

1 000 դրամ - Պարույր Սևակ (ներկայում դիմերեսին Եղիշե Չարենցի պատկերն է)


2 000 դրամ - Տիգրան Պետրոսյան


5 000 դրամ - Վիլյամ Սարոյան (նեկայում դիմերեսին Հովհաննես Թումանյանն է)


10 000 դրամ - Կոմիտաս (ներկայում դիմերեսին Ավետիք Իսահակյանն է)


20 000 դրամ - Հովհաննես Այվազովսկի (ներկայում դիմերեսին Մարտիրոս Սարյանն է)


50 000 դրամ - Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (ներկայում դիմերեսին Ս. Էջմիածնի Մայր Տաճարն է)։


Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть