Կադաստրի երևանյան գրասենյակները կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզայիններն՝ առանց ընդմիջման - RadioVan.fm

Онлайн

Կադաստրի երևանյան գրասենյակները կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզայիններն՝ առանց ընդմիջման

2018-11-16 17:32 , Общество, 1402

Կադաստրի երևանյան գրասենյակները կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզայիններն՝ առանց ընդմիջման

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ կոմիտեի Երևանի գրասենյակները (Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ) վաղվանից կաշխատեն առանց հանգստյան օրերի, այսինքն, այցելուներին կսպասարկեն նաև շաբաթ և կիրակի։ Շաբաթ օրը՝ ժամը 9։00-ից 18։00-ն, կիրակի՝ ժամը 9։00-ից 13։00-ն, և ինչպես մյուս բոլոր օրերին՝ առանց ընդմիջման։

Նշվում է, որ շաբաթ-կիրակի օրերի համար աշխատողները կվարձատրվեն իրենց դրույքաչափի կրկնապատիկով։

Կադաստրի կոմիտեից միաժամանակ հայտնում են, որ մարզային գրասենյակները երկուշաբթի օրվանից կաշխատեն առանց ընդմիջման։

Лента

Рекомендуем посмотреть