11 քաղաքական ուժ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել - RadioVan.fm

Онлайн

11 քաղաքական ուժ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել

2018-11-15 14:29 , Политика, 1182

11 քաղաքական ուժ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով սահմանված ժամկետում ներկայացրել է 9 կուսակցություն և կուսակցությունների 2 դաշինք.

«ԻՄ ՔԱՅԼԸ» կուսակցությունների դաշինք

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

«Ազգային Առաջընթաց» կուսակցություն

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն

«Օրինաց Երկիր» կուսակցություն

ՄԵՆՔ կուսակցությունների դաշինք

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

ՀՀ ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև ս.թ. նոյեմբերի 19-ը:

Лента

Рекомендуем посмотреть