Նոյեմբերի 6-ից մինչ օրս համաներմամբ ազատ է արձակվել 3580 դատապարտյալ - RadioVan.fm

Онлайн

Նոյեմբերի 6-ից մինչ օրս համաներմամբ ազատ է արձակվել 3580 դատապարտյալ

2018-11-15 14:28 , Право, 1667

Նոյեմբերի 6-ից մինչ օրս համաներմամբ ազատ է արձակվել 3580 դատապարտյալ

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել.

«Նուբարաշեն» ՔԿՀ – 37

«Արթիկ» ՔԿՀ – 34

«Վանաձոր» ՔԿՀ – 13

«Վարդաշեն» ՔԿՀ – 54

«Գորիս» ՔԿՀ – 14

«Հրազդան» ՔԿՀ – 27

«Աբովյան» ՔԿՀ – 22

«Սևան» ՔԿՀ – 143

«Կոշ» ՔԿՀ – 54

«Արմավիր» ՔԿՀ – 58

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 19

ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ 475 դատապարտյալ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ին ՀՀ խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց և միաձայն ընդունեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 3-ին ստորագրեց օրենսդրական փաթեթը, ինչն ուժի մեջ մտավ նոյեմբերի 6-ին:

Այս համաներումը, որը վերջին տասը տարիների ընթացքում չորրորդն է, ամենաշատ շահառու ընդգրկողն է Հայաստանի պատմության մեջ, քանի որ այն տարածվելու է մոտ 6․5 հազար անձանց վրա։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը՝ համաներումից չեն օգտվի ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարած, ցմահ ազատազրկման դատապարտված, ապօրինի հարստացած, ահաբեկչության, ավազակության, պետական դավաճանության, մարդու թրաֆիքինգի եւ շահագործման, սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ ուղղված հանցագործությունների, դիվերսիայի, ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հոդվածներով դատապարտված անձինք։

Նոյեմբերի 6-ից՝ համաներման ակտի ուժի մեջ մտնելուց հետո, մինչ օրս, ընդհանուր առմամբ, ազատ է արձակվել թվով 3580 դատապարտյալ, որից 33-ը՝ օտարերկրյա քաղաքացի։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть