Հայ աշակերտներին քարտեզագրությանն առնչվող հմտություններ կուսուցանեն - RadioVan.fm

Онлайн

Հայ աշակերտներին քարտեզագրությանն առնչվող հմտություններ կուսուցանեն

2018-11-14 18:06 , Общество, 1147

Հայ աշակերտներին քարտեզագրությանն առնչվող հմտություններ կուսուցանեն

ՀՀ դպրոցներում ներդրվում է Աշխարհատեղեկատվական համակարգը (ԱՏՀ)՝ որպես կրթական առցանց տեխնոլոգիաների վրա հիմնված նոր ուսումնական մեթոդ։

Այդ նպատակով այսօր՝ ԱՏՀ-ի միջազգային օրը, ուսուցիչների համար կազմակերպվել է առաջին սեմինար-դասընթացը, որին մասնակցել է Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերի և Երևանի շուրջ 100 մասնակից՝ ծանոթանալու ԱՏՀ համակարգին, այն որպես ուսումնական գործիք կիրառելու կարևորությանը և տեղանքի վերլուծությանը:

«ԱՏՀ-ն՝ հանրակրթության մեջ որպես գործիք, կիրառվում է շատ երկրներում, մասնավորապես, STEM/ԳՏՃՄ-ի շրջանակում և ոչ միայն: Հույս ունենք, որ ծրագրին մասնակից ուսուցիչները կծանոթանան այս գործիքին և կփորձեն կիրառել այն ուսումնական գործընթացում՝ այդպիսով կրթության որակի բարձրացման մեջ ունենալով իրենց ներդրումը: Ուսուցիչները շարունակաբար կվերապատրաստվեն Վիրտուալ համալսարանի տրամադրած հարթակում, որի գնահատման արդյունքում կփորձենք հասկանալ՝ ինչպես այն տարածել ՀՀ բոլոր դպրոցներում, որը մտնում է մեր հեռահար նպատակների մեջ: Գործիքն անվճար կտրամադրի «KARDÉS» կազմակերպությունը՝ հայերեն թարգմանված»,-նշել է ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը՝ հավելելով, որ ծրագրին մասնակից յուրաքանչյուր մարզից ընտրվել է 5 դպրոցև 10 ուսուցիչ /յուրաքանչյուր դպրոց ներկայացրել է 6-7-րդ դասարանում դասավանդող աշխարհագրության և մաթեմատիկայի երկու ուսուցիչ/:

Նշենք, որ նոր ուսումնական մեթոդի օգնությամբ աշակերտները կսովորեն օգտագործել, ստեղծել և տարածել քարտեզներ, հավաքել և ներմուծել տվյալներ, կատարել տարբեր վերլուծություններ և աշխատել մեծածավալ տվյալների հետ:

Лента

Рекомендуем посмотреть