Մանե Թանդիլյանը վայր է դնում նախարարի պաշտոնակատարի լիազորությունները - RadioVan.fm

Онлайн

Մանե Թանդիլյանը վայր է դնում նախարարի պաշտոնակատարի լիազորությունները

2018-11-14 17:48 , Политика, 1625

Մանե Թանդիլյանը վայր է դնում նախարարի պաշտոնակատարի լիազորությունները

Շուրջ կես տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարությունը ղեկավարող Մանե Թանդիլյանը հայտարարում է նախարարի պաշտոնում իր լիազորությունները վայր դնելու մասին, ինչպես տեղեացնում է նա ֆեյսբուքյան իր էջում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով:

«Առաջիկա ընտրությունները բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի համար․ դրանց միջոցով վերջնականապես կձևավորվի ժողովրդի իրական ձայնն արտացոլող խորհրդարան: Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ վստահության համար, կառավարության իմ գործընկերներին, ինչպես նաև նախարարության բոլոր աշխատակիցներին համատեղ հետաքրքիր և արդյունավետ աշխատանքի համար: Համոզված եմ, որ նախարարության հետագա աշխատանքը կշարունակվի՝ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցության և երջանկության»,-գրել է Թանդիլյանը՝ նշելով, որ ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում, պատրաստ է շարունակել իր քաղաքական գործունեությունը որպես Ազգային Ժողովի պատգամավոր։

Թանդիլյանը միաժամանակ ընդգծում է, որ սոցիալական ոլորտի բարեփոխումները, քաղաքացու հոգսերը մշտապես լինելու են իր գործունեության կարևոր առաջնահերթություններից մեկը։

Հիշեցնենք՝ 2018 թվականի մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակված Մանե Թանդիլյանն այս ժամանակահատվածում մեկ անգամ էլ է հրաժարական ներկայացրել․ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հաստատումից հետո, ըստ որի՝ հուլիսի 1-ից «պարտադիր» բաղադրիչը պետք է պարտադիր դառնար նաև 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված մասնավոր հատվածի բոլոր աշխատողների համար, Մանե Թանդիլյանը հունիսի 12-ին հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, կառավարության հունիսի 21-ի նիստում հայտարարեց, որ չի ընդունել Թանդիլյանի հրաժարականը։

Лента

Рекомендуем посмотреть