«Այս ընտրությունները թող դառնան լավագույնը Հայաստանի պատմության մեջ»․ Եվրամիության դեսպանը հորդորում է չվաճառել սեփական քվեն - RadioVan.fm

Онлайн

«Այս ընտրությունները թող դառնան լավագույնը Հայաստանի պատմության մեջ»․ Եվրամիության դեսպանը հորդորում է չվաճառել սեփական քվեն

2018-11-14 17:38 , Общество, 1131

«Այս ընտրությունները թող դառնան լավագույնը Հայաստանի պատմության մեջ»․ Եվրամիության դեսպանը հորդորում է չվաճառել սեփական քվեն

«Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրի նպատակն է վստահ լինել, որ ընտրություններում քաղաքացիների քվեները չեն գողացվի, այսօր ծրագրի մեկնարկին ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մի վաճառեք ձեր ձայները, կաշառք մի վերցրեք, ամեն անգամ, երբ ձեզ նման առաջարկ անեն, տեղեկացրեք այդ մասին»,-այդ մասին այսօր «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրի մեկնարկին ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Այս ընտրությունները թող դառնան լավագույնը Հայաստանի պատմության մեջ ու օրինակ լինեն այլ երկրների համար»,-ցանկություն է հայտնել Եվամիության դեսպանը։

«Պետք է վստահ լինել, որ խաղադաշտը հավասար է բոլորի համար, ատելության խոսք չպետք է լինի»,-իր հերթին նշել է Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, ում խոսքով՝ այս ընտրությունները ազդարարում են ՀՀ-ի զարգացման մի նոր փուլի սկիզբ և իրենք սատարում են ՀՀ կառավարությանը՝ հավակնոտ ծրագրեր իրագործելու գործում։

Նշենք՝ ՀՀ կառավարության դիմումի համաձայն՝ Եվրոպական միությունը, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի կառավարությունները ֆինանսական օժանդակություն կցուցաբերեն Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Նշյալ փաստաթուղթը կողմերի միջև ստորագրվել է այսօր՝ ՀՀ կառավարությունում։

Лента

Рекомендуем посмотреть