Հայկական Կաղանդ պապը՝ ԱՊՀ լավագույն Ձմեռ պապերի շարքում - RadioVan.fm

Онлайн

Հայկական Կաղանդ պապը՝ ԱՊՀ լավագույն Ձմեռ պապերի շարքում

2018-11-14 16:00 , Общество, 2314

Հայկական Կաղանդ պապը՝ ԱՊՀ լավագույն Ձմեռ պապերի շարքում

Հայկական Կաղանդ պապը՝ ԱՊՀ լավագույն Ձմեռ պապերի շարքում

Հայկական Կաղանդ պապը ռուս զբոսաշրջիկների ամենասիրելի Ձմեռ պապերի թոփ տասնյակումէ․ ռուս զբոսաշրջիկների այցելությունների արդյունքով «ՏուրՍտատ» վերլուծական գործակալությունը կազմել է ԱՊՀ-ում և Վրաստանում նրանց ամենասիրելի Ձմեռ պապերի 2018-2019 թվականների վարկանշային աղյուսակը:

«Հայկական Ձմեռ պապը՝ Կաղանդ պապը կամ Մեծ Պապուկը, որը կանաչ կոստյումով է, հյուրերին դիմավորում է Ձյունանուշի հետ միասին»,- գրում է «ՏուրՍտատ»-ը:

Կաղանդ բառը ծագում է լատիներեն calenda` ամսագլուխ բառից: Հայտնի է, որ Կաղանդ պապը երեխաներին ուրախացնում է ոչ թե նյութական, այլ հոգևոր նվերներով․ նա իր 7 կծիկ-խորհուրդով քարոզում է փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստնություն, աշխատասիրություն, համեստություն և զուսպ լինելու ունակություն: Հայաստանում Կաղանդ պապի (Ձմեռ պապ) նոր կերպարի վերհանման և նոր հեքիաթի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Deem Communications ընկերությանը՝ ներշնչված լեգենդով և ավանդույթների մասին պատումներով։

Ինչպես տեղեկանում ենք «ՏուրՍտատ»-ի ինտերնետային կայքից՝ Ձմեռ պապերի թոփ տասնյակում են նաև Բելառուսի Ձմեր պապը, Ղազախստանի Ազյա Ատան, Ադրբեջանի Շախտա Բաբան, Վրաստանի Թովլիս պապան, Ուզբեկստանի, Մոլդովայի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի Ձմեռ պապերը՝ իրենց ուրույն անվանումներով։

Միաժամանակ նշվում է, որ ռուսական գլխավոր Ձմեռ պապն իր ծննդյան օրը նշում է 2018 թվականի նոյեմբերի 18-ին Վելիկի Ուստյուգ քաղաքում: Այդ օրը նա վառում է Ռուսաստանում առաջին տոնածառի լույսերը՝ դիմավորելով Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բոլոր Ձմեռ պապերին:


Лента

Рекомендуем посмотреть