Онлайн

ԱՄՆ մուտքի վիզաների խարդախության գործով մեղադրվող Դիանա Գրիգորյանը արգելանքից ազատ է արձակվել

2018-11-13 15:43 , Позиция, 200

ԱՄՆ մուտքի վիզաների խարդախության գործով մեղադրվող Դիանա Գրիգորյանը արգելանքից ազատ է արձակվել

ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալված, ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը (Դինա Ակոպովնա) արգելանքից ազատ է արձակվել:

«ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացի Դիանա Հակոբի Գրիգորյանը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր էր տեղափոխվել: Դ. Գրիգորյանի ձերբակալման վերաբերյալ նույն օրը ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է ԱՄՆ իրավասու մարմիններին: Հիմք ընդունելով ԱՄՆ իրավասու մարմիններից ստացված պատասխանը՝ Դ. Գրիգորյանին կալանավորելու մասին միջնորդություն դատարան չի ներկայացվել, և նա ազատվել է արգելանքից»,- նշում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք՝ ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին, նույն ինքը՝ Դինա Ակոպովնային և Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք առաջադրվեց ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար: Նրանք մեղադրվում են հանցավոր համաձայնության, մուտքի վիզաների հետ կապված խարդախության, փողերի լվացման, ծանրացուցիչ հանգամանքներով զուգորդված անձնական տվյալների գողության և արտասահմանցիներին անօրինականորեն ԱՄՆ տանելու համար: Նրանց հանցավոր գործունեության թիրախը եղել են P-3 տեսակի մուտքի վիզաները, որոնք տրվում են բացառիկ մշակութային գործիչներին: Սա վիզայի այն տեսակն է, որը սովորաբար ստանում են հայ արվեստագետները, մշակութային գործիչները, երաժիշտներն ու կատարողները, ովքեր ԱՄՆ են մեկնում ամերիկյան ժողովրդին ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության կարևոր կողմերը: Խարդախության սխեմայի ներքո կազմակերպիչները պահանջել ու ստացել են կեղծ տեղեկանքներ, պատրաստել բեմադրված լուսանկարներ, որտեղ դիմողները հայկական պարի տարազով են, և հրահանգավորել են դիմողներին հարցազրույցի ժամանակ կեղծ տեղեկություններ հայտնել:

ԱՄՆ արդարադատության համակարգը Ակոպովնայի նկատմամբ հետախուզում էր հայտարարել։

Лента

Рекомендуем посмотреть