Հնդիկ ռեստորանատերը Երևանում թրաֆիքինգի է ենթարկել ազգակիցներին - RadioVan.fm

Онлайн

Հնդիկ ռեստորանատերը Երևանում թրաֆիքինգի է ենթարկել ազգակիցներին

2018-11-12 16:30 , Право, 1551

Հնդիկ ռեստորանատերը Երևանում թրաֆիքինգի է ենթարկել ազգակիցներին

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում գործող հնդկական ռեստորաններից մեկի վարձակալը, որը ազգությամբ հնդիկ է, աշխատանքային շահագործման է ենթարկում ռեստորանի՝ նույնպես ազգությամբ հնդիկ աշխատակիցներին։

Ոստիկանության տեղեկացմամբ՝ օպերատիվ տեղեկությունների հիման վրա պարզվել է, որ ռեստորանի սեփականատերը ներկայումս Հայաստանում չէ։

Ռեստորանի չորս աշխատակիցները հրավիրվել են գլխավոր վարչություն։ Պարզվել է, որ ռեստորանի վարձակալը նրանց վստահությունը չարաշահել է՝ բարձր վարձատրվող աշխատանքով ապահովելու կեղծ խոստում տալով։ Մասնավորապես, նրանց Հնդկաստանում հավաքագրել ու կազմակերպել է տեղափոխումը Հայաստան։ Այստեղ, բռնություն գործադրելով, վերցրել է նրանց անձնագրերը և օգտագործել վիճակի խոցելիությունը։

Այս հանգամանքը պայամանավորված է եղել ճանապարհածախսի վճարմամբ առաջացած ուռճացված պարտքով, ինչպես և լեզվին չտիրապետելու, տարածքին ծանոթ չլինելու իրողությամբ։ Այսպիսով, հնդիկ ռեստորանատերը ազգակիցներին ստիպել է առանց վարձատրության իր ռեստորանում կատարել տարբեր աշխատանքներ՝ նրանց ենթարկելով աշխատանքային շահագործման։

Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Лента

Рекомендуем посмотреть