Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին բնակարան գնելու համար գումար կտրամադրվի - RadioVan.fm

Онлайн

Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին բնակարան գնելու համար գումար կտրամադրվի

2018-11-08 17:57 , Общество, 1355

Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին բնակարան գնելու համար գումար կտրամադրվի

Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերն իրականացնելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:

Գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ավելի թափանցիկ և հասցեական իրականացնելու նպատակով ծրագրի շրջանակում նախատեսվում է սեփականության իրավունքով անհատույց բնակարանի կամ բնակարան ձեռք բերելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի հատկացման միջոցով անհատույց ֆինանսական աջակցության տրամադրում:

Արդյունքում՝ բնակարանի կարիքավոր 1492 ընտանիքներից 2018թ. անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան կտրամադրվի 62 ընտանիքի կամ կարիքավորների 4,2 տոկոսին:

Նախագծի հիմնավորման համաձայն, ՀՀ պետական բյուջեի նշված ծրագրով նախատեսված 500 մլնդրամ հատկացումների շրջանակներում Երևան քաղաքում իրականացվել է 75 մլն 195 հազ. դրամ արժեքով 7 բնակարանների ձեռքբերում և նախատեսվում է իրականացնել 424 մլն 805 հազ. դրամ արժեքով 55 ընտա-նիքների անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով բնակարանների գնման վկայագրերի տրամադրում:

Лента

Рекомендуем посмотреть