Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան - RadioVan.fm

Онлайн

Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան

2018-11-08 17:05 , Право, 1327

Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվելուց հետո Յուրի Խաչատուրովն անմիջապես վերադարձել է Հայաստան։

«Պարոն Խաչատուրովն այժմԵրևանում է»,- տեղեկացրեց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Խաչատուրովն այս ընթացքում որևէ անգամ հարցաքննության չի կանչվել։ Փաստաբանը կարծում է, որ դա ամենևին էլ պայմանավորված չէրնրա՝ Հայաստանում չգտնվելու հետ։

«Յուրի Խաչատուրովը չի խուսափում արդարադատությունից»,-նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նման միջնորդություն ներկայացրել էր հայկական կողմը, երբ մարտի 1-ի գործով Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել։

Ըստ ՀՔԾ-ի, 2018-ի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:Խաչատուրովի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց ու ազատել նրան 5մլն դրամ գրավի դիմաց։

Лента

Рекомендуем посмотреть