Ինտերնետի ազատության վարկանիշում այս տարի Հայաստանը ամենամեծ դրական շարժ ցույց տվող երկրների մեջ է - RadioVan.fm

Онлайн

Ինտերնետի ազատության վարկանիշում այս տարի Հայաստանը ամենամեծ դրական շարժ ցույց տվող երկրների մեջ է

2018-11-03 18:28 , Общество, 1560

Ինտերնետի ազատության վարկանիշում այս տարի Հայաստանը ամենամեծ դրական շարժ ցույց տվող երկրների մեջ է

Ըստ Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Համացանցի ազատությունը 2018 թվականին» զեկույցի՝ Հայաստանը «մասամբ ազատ»-ից տեղափոխվել է «ազատ» երկրների շարքը։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը պատճառը պայմանավորում է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ:

«Համացանցի առկայությունը հեղափոխության վրա ակնհայտ ազդեց: Կարելի է ենթադրել, որ եթե ինտերնետը չլիներ, գուցե և հեղափոխությունը չհաջողվեր»:

Փորձագետի համոզմամբ՝ առաջիկայում կայանալիք նախընտրական քարոզչության ժամանակ համացանցի դերը կրկին կմեծանա:

«Ինտերնետը հիմնական հարթակն է լինելու: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ շատ սեղմ ժամանակում է քարոզարշավը անցնելու»:


Ըստ զեկույցի՝ 86 երկրների շարքում Հայաստանը 27-րդ տեղն է զբաղեցրել: Փորձագետը նշում է, որ որևէ երկրում համացանցի ազատությունը պարզելու համար հաշվի են առնում հետևյալ մեթոդները:

«Հաշվի են առնում մարզերում ինտերնետի հասանելիությունը, գինը, նաև, թե ձերբակալված լրագրողներ կան, կամ լրագրողներին ծեծում են թե ոչ ուղիղ եթերների ժամանակ: Կամ արդյոք կան արգելափակված կայքեր»:

Համացանցի ազատության լավագույն ցուցանիշը դրսևորվել է սկանդինավյան, եվրոպական երկրներում ու Ավստրալիայում: Ամենացածր ցուցանիշը՝ Չինաստանում:

Лента

Рекомендуем посмотреть