Կենդանակերպի այս 4 նշանների համար նոյեմբերը հաջողակ ամիս համարել չի կարելի - RadioVan.fm

Онлайн

Կենդանակերպի այս 4 նշանների համար նոյեմբերը հաջողակ ամիս համարել չի կարելի

2018-10-31 01:12 , Гороскопы, 4588

Կենդանակերպի այս 4 նշանների համար նոյեմբերը հաջողակ ամիս համարել չի կարելի

Երկվորյակներ (21 մայիս — 21 հունիս)

Մի քանի բարդ և խնդիրներով լի ամիսներ անցկացնելուց հետո Դուք վերջապես կկարողանաք ժամանակ գտնել ինքներդ Ձեզ համար: Դուք հնարավորություն կունենաք ուսումնասիրելու խնդիրների լուծման այլընտրանքայն ճանապարհները և այնուհետև միանգամից գործի կանցնեք: Այդպիսով՝ Դուք կխուսափեք սխալներից:

Առյուծ (23 հուլիս — 23 օգոստոս)

Դուք կարևոր որոշում եք կայացրել, սակայն չէիք պատկերացնում, որ այն Ձեր կյանքի բոլոր կողմերի վրա ազդեցություն կունենար: Փոփոխությունները հետևում են մեկը մյուսին: Պետք է սպասել մինչև փոթորիկը հանդարտվի, և Դուք նոր կկարողանաք գնահատել կատարվածի մասշտաբները:

Կույս (24 օգոստոս — 23 սեպտեմբեր)

Դուք վերջին ժամանակները չեք կողմնորոշվում սեփական գործողություններում, Ձեզ անհարմար եք զգում: Նոյեմբերի ամսին բոլոր խրթին իրավիճակները կհարթվեն: Դուք ցանկանում եք վերգտնել կորցրածը, սակայն պետք չէ շտապել, Դուք բավականաչափ ժամանակ ունեք:

Այծեղջյուր (22 դեկտեմբեր — 20 հունվար)

Ինչ ընտրությո՞ւն Դուք կկատարեիք՝ հանդիպել իրական սիրուն, թե կարիերայում առաջընթաց գրանցել: Իհարկե, Դուք կցանկանաք երկուսը միաժամանակ: Սակայն ճակատագիրը հրաշալի հումորի զգացում ունի, և Դուք դրանում կհամոզվեք, երբ ստանաք այն, ինչ ցանկանում եք: Կարիք չի լինելու ընտրություն կատարելու:

Лента

Рекомендуем посмотреть